Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն

Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am

Հինգ հարց ճառագայթային բուժման մասին. oncology.am

1.  Ի՞նչ է ճառագայթային բուժումը

Ճառագայթային բուժումը բարձր էներգիայի իոնացնող ճառագայթների կիրառումն է տարբեր հիվանդությունների բուժման նպատակով: Այն չարորակ ուռուցքների բուժման հիմնական եղանակներից մեկն է և կարող է կիրառվել գործնականում ցանկացած տեղակայման չարորակ ուռուցքների բուժման համար: Զարգացած երկրներում չարորակ նորագոյացություններով հիվանդների շուրջ 60%-ը իրենց բուժման ընթացքում ստանում են ճառագայթային բուժում:

Բազմաթիվ չարորակ ուռուցքների դեպքում (օրինակ՝ մաշկի, ստորին շրթունքի, կոկորդի, քիթըմպանի, շագանակագեղձի, կերակրափողի, արգանդի վզիկի քաղցկեղի և այլն) ճառագայթային բուժումը կարող է հանդիսանալ բուժման հիմնական կամ միակ եղանակը` ապահովելով հիվանդի լիարժեք առողջացում: Այլ դեպքերում ճառագայթային բուժումը կիրառվում է որպես օժանդակ եղանակ` բուժման այլ եղանակների հետ զուգակցված, կամ որպես ամոքիչ միջոցառում` հիվանդի կյանքը երկարացնելու և ցավը կամ հիվանդին անհանգստացնող այլ ախտանշաններ մեղմելու և վերացնելու նպատակով:

Ճառագայթային բուժման համար կիրառվող իոնացնող ճառագայթների աղբյուր կարող են լինել ռադիոակտիվ տարրերը (իզոտոպները) կամ հատուկ գեներացնող սարքերը (օրինակ՝ էլեկտրոնների գծային արագացուցիչները, բուժական ռենտգենյան սարքերը)։

2.  Ինչպե՞ս է ազդում ճառագայթային բուժումը

Ճառագայթային բուժման ազդեցությունը հիմնված է ուռուցքային բջիջների աճը և բազմացումը ճնշելու վրա։ Իոնացնող ճառագայթները վնասում են ուռուցքային բջիջների ԴՆԹ-ն, ինչի արդյունքում ուռուցքային բջիջները կորցնում են աճելու և բազմանալու ունակությունը։ Սա թույլ է տալիս օրգանիզմին ազատվել ուռուցքից։

Չարորակ ուռուցքների բարձր զգայունությունը իոնացնող ճառագայթների նկատմամբ պայմանավորված է 2 հիմնական գործոններով․

  •  Չարորակ ուռուցքների բջիջները սովորաբար ավելի արագ են բազմանում, և
  •  Չարորակ ուռուցքների բջիջները ճառագայթմամբ հասցված վնասումներից չեն կարող վերականգնվել նույպիսի արդյունավետությամբ, ինչպես առողջ բջիջները։

 

Հինգ հարց ճառագայթային բուժման մասին
3.    Ի՞նչ տեսակներ ունի ճառագայթային բուժումը

Հեռահար ճառագայթային բուժում` երբ ճառագայթման աղբյուրը գտնվում է օրգանիզմից որոշ հեռավորության վրա և ճառագայթման փունջը դրսից ուղղորդվում է դեպի մարմնի ախտահարված հատվածը։ Հեռահար ճառագայթային բուժումը ներկայումս ուռուցքաբանության մեջ ամենալայնորեն կիրառվող եղանակն է, որը ճառագայթային ուռուցքաբանների կողմից կարող է նշանակվել ցանկացած տեղակայման և ծագման ուռուցքների դեպքում։ Հեռահար ճառագայթային բուժումը կատարվում է բարդ և թանկարժեք բարձր տեխնոլոգիական սարքավորումների միջոցով, որոնք կախված հիվանդության բնույթից, բուժման նպատակներից և մի շարք այլ հանգամանքներից, թույլ են տալիս կիրառել ճառագայթման տարբեր մեթոդիկաներ (օրինակ՝ եռաչափ կոնֆորմալ ճառագայթային բուժում, փոփոխվող ինտենսիվությամբ ճառագայթային բուժում, ստերեոտակտիկ ճառագայթային բուժման տարբեր մոտեցումներ և այլն)։

 

Կոնտակտային ճառագայթային բուժում` բրախիթերապիա՝ երբ ճառագայթման աղբյուրը (ռադիոակտիվ իզոտոպը՝ ասեղների, թելերի, գնդիկների, կատետրների միջոցով) ներդրվում է անմիջապես ուռուցքի մեջ կամ նրա հարևանությամբ գտնվող հյուսվածքների մեջ՝ ժամանակավոր կամ մշտական կերպով։ Բրախիթերապիան ավելի հաճախ կիրառվում է կանացի օրգանների, շագանակագեղձի ուռուցքային հիվանդությունների դեպքում և սովորաբար՝ հեռահար ճառագայթման հետ զուգակցված։

Համակարգային ճառագայթային բուժում կամ ռադիոնուկլիդային բուժում` երբ իոնիզացնող ճառագայթման աղբյուր հանդիսացող նյութերը (ռադիոնուկլիդները) ներմուծվում են օրգանիզմ ներերակային սրսկման կամ դեղապատիճների, խմելու դեղաձևերի միջոցով: Այս դեպքում այդ ռադիոնուկլիդները օժտված են որոշակի հյուսվածքներում ընտրողաբար կուտակվելու հատկությամբ (օրինակ յոդը՝ վահանաձև գեղձում) և գերազանցապես կլանվում են նրանց կողմից` ապահովելով այդ հյուսվածքների ճառագայթումը:

Հինգ հարց ճառագայթային բուժման մասին4.  Ե՞րբ է կիրառվում ճառագայթային բուժումը

Որոշ չարորակ ուռուցքների դեպքում ճառագայթային բուժումը կարող է կիրառվել որպես բուժման հիմնական կամ միակ եղանակ՝ ապահովելով գերազանց արդյունքներ։ Նման ուռուցքներ են մաշկի, ստորին շրթունքի, կոկորդի, քիթըմպանի, արգանդի վզիկի, շագանակագեղձի քաղցկեղը և մի շարք այլ հիվանդություններ։ Ճառագայթային բուժումը այս դեպքում կոչվում է արմատական կամ բուժական (կուրատիվ)։ Ճառագայթային ուռուցքաբանի կողմից արմատական ճառագայթային բուժում կարող է նշանակվել նաև այն դեպքերում, երբ հնարավոր չէ կատարել արմատական վիրահատություն՝ կապված հիվանդության բնույթի և տարածվածության, ուղեկցող այլ հիվանդությունների առկայության հետ կամ վիրահատությունից հիվանդի հրաժարվելու պատճառով։

Հաճախ ճառագայթային բուժումը կիրառվում է որպես բուժման օժանդակ եղանակ՝ վիրահատական բուժումից առաջ (նախավիրահատական, նեոադյուվանտ ճառագայթային բուժում) կամ նրանից հետո (հետվիրահատական, ադյուվանտ ճառագայթային բուժում), իսկ երբեմն էլ՝ վիրահատության ժամանակ (ներվիրահատական ճառագայթային բուժում)։ Այս դեպքերում ճառագայթային բուժումը նվազեցնում է հիվանդության կրկնության հավանականությունը, թույլ է տալիս կատարել ավելի արդյունավետ վիրահատություններ, բարելավում է բուժման ընդհանուր արդյունքները։

Տարածուն ուռուցքային հիվանդության դեպքում, երբ լրիվ ապաքինումը հնարավոր չէ, ճառագայթային բուժումը կարող է կատարվել ամոքիչ (պալիատիվ) նպատակներով՝ ոսկրային ցավերը և հիվանդին անհանգստացնող այլ ախտանշաններ մեղմելու, կյանքի հարմարավետությունը բարելավելու համար։

Թոքի որոշ ուռուցքների, արյունաբանական որոշ չարորակ հիվանդությունների դեպքում ճառագայթային բուժումը կարող է կիրառվել ողջ գլխուղեղի կանխարգելիչ ճառագայթման ձևով՝ գլխուղեղում ուռուցքի մետասթազների առաջացումը և զարգացումը կանխելու համար։

Բազմաթիվ իրադրություններում (օրինակ՝ թոքի, քիթըմպանի, բերանըմպանի, կոկորդի, ուղիղ աղու, արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում) ճառագայթային բուժումը կարող է զուգակցվել նաև հակաուռուցքային դեղորայքային բուժման հետ՝ բուժումը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։

5.  ՈՒ՞մ դիմել

Չարորակ ուռուցքների ճառագայթային բուժմամբ զբաղվում է ճառագայթային ուռուցքաբանը՝ համագործակցելով բժշկական ֆիզիկոսների, դոզիմետրիստների ճառագայթային տեխնիկների և այլ մասնագետների հետ։

ՀՀ ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային ուռուցքաբանության ծառայությունը հագեցված է բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսներով չարորակ ուռուցքների գերակշիռ մեծամասնության դեպքում համակողմանի բարձրակարգ ռադիոթերապևտիկ օգնություն ապահովելու համար։

Ճառագայթային բուժման վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք դիմել՝

ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջանի անվան
Ուռուցքաբանության ազգային կենտրոն,
Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք
ՀՀ, Երևան, Ֆանարջյան 76,
Հեռ․ +374 91 421928
Էլ-փոստ՝ [email protected], [email protected]

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3
Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3

Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...

Սալուտեմ 3.2021
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3

Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...

Մաշկաբանություն Սալուտեմ 3.2021
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն. ultraimaging.am
Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտություն. ultraimaging.am

Վերին վերջույթների անոթների ուլտրաձայնային հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել երկու ձեռքերի երակների և զարկերակների վիճակը, հետազոտել անոթներում,  դեպի օրգաններ և հյուսվածքներ արյան հոսքի...

Ախտորոշում
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am
Այրվածքներ բուժելու 4 տնական միջոց. med.news.am

Պատկերացրեք, որ դուք վերադառնում եք  աշխատանքից (հատկապես, եթե դուք գտնվում եք մետրոյում), իսկ Ձեր առջեւ նստած մարդը, ով մի ձեռքով խաղում է հեռախոսով...

Կանխարգելում և բուժում տանը
Ճառագայթային թերապիայի հետևանքները
Ճառագայթային թերապիայի հետևանքները

Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել...

Բուժում Ուռուցքաբանություն Առողջապահության լրատու 3-4.2013
ՆԱԻՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ. Ռադիոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայում
ՆԱԻՐԱ ՄԻՆԱՍՅԱՆ. Ռադիոլոգիան ժամանակակից ստոմատոլոգիայում

Մեր հյուրն է Էրեբունի բժշկական կենտրոնի ռենտգեն բաժանմունքի վարիչ Նաիրա Վազգենի Մինասյանը, ում հետ քննարկեցինք ժամանակակից ստոմատոլոգիայի բնագավառում  ռադիոլոգիային և ռադիոախտորոշմանը վերաբերող հրատապ հարցեր...

Ախտորոշում Ստոմատոլոգիա Բժշկի ընդունարանում Բժիշկներ
ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ. հանդիպում Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոնի բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ
ՈՒԼՏՐԱԻՄԻՋԻՆԳ. հանդիպում Ռադիոլոգիայի գիտամեթոդական ախտորոշիչ կենտրոնի բժշկական գծով տնօրեն, դոցենտ, բ.գ.թ. Արամ Քոչարյանի հետ

Ինչքան էլ հաստատուն քայլերով առաջ գնա բժշկությունը, նրա կարևոր հատվածը ախտորոշումն է:  Ճառագայթային ախտորոշման մագնիսական-ռեզոնանսային մեթոդն իր տեսակով եզակի է և գործնականորեն չունի հավասարը կենտրոնական...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը
Նորագույն տեխնոլոգիա` հիմնված ցիկլոտրոն իոնային ռեզոնանսի վրա, որը հետապնդում է մի գերնպատակ` բարձրացնել կյանքի որակը

Էնդոգեն ցիկլոտրոն իոնոռեզոնանսը, որը հիմնված է Աբրահամ Լիբոֆի և Կառլ Բլեկմանի հայտնագործությունների հիման վրա, մագնիսական թերապիայի լավագույն տարատեսակ է՝ գերթույլ հաճախականությամբ և ինտենսիվությամբ...

Ախտորոշում Բուժում
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում
Համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում

Պարուրաձև համակարգչային տոմոգրաֆիան (ՊՀՏ) ախտորոշման ամենաժամանակակից մեթոդներից մեկն է, որը թույլ է տալիս իրականացնել բարձր տեղեկատվական ոչինվազիվ հետազոտույուններ...

Ախտորոշում ԼՈՒՐԵՐ: Ծառայություններ
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)

Անոթների ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան կիրառվում է անոթներում արյունահոսքի խանգարումները հայտնաբերելու նպատակով: Հետազոտությունն անցկացվում է գլխի, պարանոցի, վերին և ստորին վերջույթների...

Ախտորոշում Սրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում
Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ

Բիոռեզոնանսային ախտորոշման  և բուժման մեթոդները կարելի է բնորոշել որպես XXI դարի բժշկություն և հայտնի է վեգետատիվ ռեզոնանսային թեստ անունով։ Այն բժշկական նոր տեխնոլոգիա է, որի շնորհիվ` թեստային համակարգով...

Ախտորոշում Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ
Կոմպյուտերային տոմոգրաֆիա
Կոմպյուտերային տոմոգրաֆիա

Կոմպյուտերային տոմոգրաֆիա -մեթոդն առաջարկելեն Գոտֆրի Հաունսֆիլդը և Ալան Կորմակը 1972թ., որոնք այս մեթոդի մշակման համար արժանացել ոն Նոբելյան մրցանակի...

Ախտորոշում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ